Թարմ կոճապղպեղը արժի 8700 դրամ
Մինչ տարբեր բուսաբույժներ, բժիշկներ խորհուրդ են տալիս օգտագործել կոճապղպեղ այս մթերքը խանութներից կամ իսպառ անհետացել է կամ արժի․․․ կիլոգրամը 8700 դրամ։ Կորոնավիուսի վարակի տարածմանը զուգընթաց տնտեսավարողները կամ խանութները կտրուկ ավելացրել են առաջին անհրաժեշտության ապրանքների ու պարենամթերքի, բանջարեղենի ու մրգի գները։ Թեև ՏՄՊՊՀ նախագահն այն կարծիքին է, որ սա վերաբերում է էկզոտիկ մրգերին կամ պոմիդոր -վարունգին։
Այսպես, Երևանի կենտրոնում գտնվող խանութներում 1 կգ խնձորի ամենաէժան գինը 700 դրամն է, նարնջինը՝ 800-850, մեկ կիտրոնը վաճառվում է 250 դրամով, կարտոֆիլի գինը 350-390 դրամ է։
Թանկացել են նաև ձուն, կաթնամթերքն ու կարագը։ Ձուն վաճառվում է 60-70 դրամ գնային սահմանում,«Վալիո» տեսակի 500 գրամանոց կտորը, որը մի քանի օր առաջ վաճառվում էրն 2500 դրամով այսօր արժի 2800 դրամ։ Համեմատաբար կայուն է մնում մսամթերքի գինը։ 150-200 դրամի թանկացում են արձանագրել մակարոնեղենը, հնդկաձավարը, ոսպը, բրինձը։
Փոխարենը, կառավարությունը ԳԱԱ ինստիտուտներից մեկի որոշ գիտաշխառողների աշխատավարձերը փոխանցել է ոչ ամբողջությամբ,որոշ դեպքերում՝ ուղիղ կեսը։ Սրան դեռ կանդրադառնանք։
Ինչ վերաբերում է կոճապղպեղին, ապա ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանն ասաց, որ թեև կոճապղեպեղը չեն դիտարկում, սակայն «Երևան սիթիից» պարզաբանումներ ունեն փետրվարի 2-ից սկսված կոճապղպեղի գների աճի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ պարզաբանվել է, որ մատակարարներն են ավելացրել գինը, իսկ բաց թողնման գները X+ պահեստավորման և այլ ծառայությունների դիմաց։Այսպես՝ փետրվարի 2-ին կազմել է 1990 դրամ, փետրվարի 6-ին՝ 2190 դրամ, փետրվարի 14-ին՝ 2195 դրամ, փետրվարի 16-ին՝ 2225 դրամ, փետրվարի 23-ին՝ 2520 դրամ, մարտի 1-ին՝ 2875 դրամ, մարտի 6-ին՝ 3550 դրամ և մարտի 21-ից մինչև մարտի 23ը ներառյալ 3530 դրամ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 44 անուն ապրանքների ցանկում, որոնց մասով ՏՄՊՊՀ-ն մոնիթորինգ է իրականացնում, կոճապղպեղը ներառված չէ:
Կարծիքներ