Կորոնավիրուսը խնդիրներ կստեղծի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար
2024 թվականի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեն հայտարարել է, որ կորոնավիրուսային պանդեմիան բարդություններ կստեղծի Օլիմպիական խաղերի նախապատաստական աշխատանքների եւ մարզումների համար։ Այս մասին հայտնում է Le Dauphine-ը։
Ըստ Էստանգեի, կազմկոմիտեն ստիպված է լինելու վերանայել բոլոր պլանները, ինչը պայմանավորված է այն հանգամանքի հետ, որ օլիմպիական ցիկլը, որը սովորաբար ձգվում է չորս տարի, կկրճատվի երեք տարվա։ Բացի այդ, չի բացառվում, որ ի հայտ գան նաեւ ֆինանսական բնույթի խնդիրներ։ Այդուհանդերձ, Էստանգեն հույս է հայտնել, որ իրենք կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները։
Կարծիքներ