«Քինգ դելյուքսի» ավտոբուսի պատճառով ամեն առավոտ խցանում է լինում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)

«Քինգ դելյուքսի» ավտոբուսի պատճառով ամեն առավոտ խցանում է լինում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)

Մյասնիկյան պողոտայում ամեն առավոտ՝ ժամը 8-9-ի հատվածում, խցանում է լինում Ավանից իջնող հատվածում։ Եվ պատճառը, ինչպես հասկացել ենք, օրեր շարունակ փողոցի եզրին կայանած հսկայական ավտոբուսն է, որը սպասարկում է Աբովյան-Երևան թիվ 261 երթուղին։ Քանի օր է՝ այս ավտոբուսն այստեղ խափանված կանգնած է, ու որևէ մեկը չի զբաղվում այս հարցով՝ ոչ երթուղին շահագործող ընկերության ղեկավարությունը, կամ, ժողովրդի լեզվով ասած, «գծի տերն է» գալիս տանում իր մեքենան, ոչ էլ Երևանի քաղաքապետարանն է միջոցներ ձեռնարկում հսկայական ավտոբուսը ճեմփեզրից հեռացնելու ուղղությամբ։ Դե, պարեկային ոստիկանությունն էլ ամեն օր այս տարածքով անցնում է ու ոչ մի կերպ «չի նկատում» օրերով ճանապարհի բանուկ մասում կայանած ավտոբուսը։

Եվ մասնավոր-պետական կառույց այս «համագործակցված» անգործության պատճառով էլ ամեն առավոտ, երբ մեքենաների հոսքը այդ պողոտայով մեծ է լինում, խցանում է առաջանում, քանի որ առաջին գծով երթևեկող վարորդները, հասնելով ավտոբուսին, ստիպված են լինում շրջանցել այն՝ ճանապարհ խնդրելով երկրորդ գծով երթևեկողներից, արդյունքում տվյալ հատվածում երթևեկությունը դանդաղում է, և առաջանում է խցանում։ Ավտոբուսը շրջանցելուց հետո խցանումն արագ վերանում է։ Նշենք, որ ավտոբուսը պատկանում է «Քինգ դելյուքս» տրանսպորտային ընկերությանը։

Մանրամասները՝ տեսանյութում