Չիկագոյում անկարգությունների հետեւանքով երկու մարդ է զոհվել

Չիկագոյում անկարգությունների հետեւանքով երկու մարդ է զոհվել

Չիկագոյի արվարձանում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով, որոնք սկսվել էին աֆորամերիկացու սպանությունից հետո, երկու մարդ է զոհվել։ Եվս երկուսը ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է WGNTV-ն։ Ողբերգությունը տեղի է ունեցել Սիսերո քաղաքում։ Մարդկային երկու կորուստի փաստը հաստատվել է տեղի քաղաքային իշխանության ներկայացուցչի կողմից։ Անկարգությունների ժամանակ եղել են նաեւ ձերբակալվածներ։

Ընդ որում, բողոքի ցույցերին, որոնց ժամանակ էլ սկսվել էին անկարգությունները, մասնակցել են նաեւ ցուցարարներ այլ բնակավայրերից։ Սիսերոյում ներկայումս պարեկային ծառայություն է իրականացնում ոստիկանության 120 ներկայացուցիչ։