Բլինկենը Լավրովի հետ խոսել է իրանական միջուկային գործարքի մասին

Բլինկենը Լավրովի հետ խոսել է իրանական միջուկային գործարքի մասին

ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենը հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած այսօրվա իր բանակցություններում քննարկել է իրանական միջուկային խնդիրը, հայտնելով, որ մնացել է միայն մի փոքրիկ պատուհան իրանական միջուկային գործարքի բանակցությունների հաջող ավարտի համար։ Բլինկենը նկատել է, որ Իրանական միջուկային գործարքի համաձայնագիրը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են Մոսկվան ու Վաշինգտոնը միասին աշխատել անվտանգության հարցերում, կոչ անելով Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունը եւ Իրանի հետ հարաբերությունները, որպեսզի Թեհրանին կոչ արվի աճապարանք ցուցաբերել բանակցությունների հարցում։ Բլինկենը նաեւ ասել է, որ հիմա բանակցությունները Միջուկային գործարքի համաձայնագրին վերադառնալու առումով, մտել են վճռական փուլ եւ եթե գործարք չկայանա առաջիկա շաբաթներին, ապա Իրանի շարունակվող միջուկային հաջողությունները անհնարին կդարձնեն համաձայնագրին վերադարձը։