Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունից զոհերի թիվը հասել է 18-ի (տեսանյութ)

Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունից զոհերի թիվը հասել է 18-ի (տեսանյութ)

Հոկտեմբերի 12-ին  Ճապոնիայում տեղի ունեցած «Հագիբիս» թայֆունի հետեւանքով զոհերի թիվը մեկ օրում աճել է ինն անգամ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը:

Ըստ վերջին տեղեկությունների՝ տրոպիկական ցիկլոնի հետեւանքով զոհվել է 18 մարդ, իսկ ավելի քան 120 քաղաքացի տուժել է, ևս 16-ը համարվում է անհետ կորած: