Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արայիկ Գրիգորյանը նշանակվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ: