«Գյումրու օր -2020»-ը՝ առցանց

«Գյումրու օր -2020»-ը՝ առցանց

Գյումրի քաղաքի օրը ամեն տարի տոնվել է մեծ շուքով: Նախորդ ավագանու նիստին «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությանը նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով Գյումրու ավագանին համայնքի բյուջեից հատկացրեց 7 միլիոն դրամ: Հատկացրեցին, բայց նշեցին, որ կսպասեն իրավիճակի փոփոխությանը, եթե մինչ օգոստոսի վերջին կիրակին արտակարգ դրությունը չավարտվեց, գումարն ուղղակի կտնտեսեն: Այսօր արդեն պարզ դարձավ, որ կառավարությունը ևս մեկ ամսով երկարաձգեց արտակարգ դրությունը:Հանրապետության երկրորդ քաղաքի օրվա հետ կապված Գյումրու համայնքապետարանը նոր որոշում է կայացրել:

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այս տարի «Գյումրու օր» տոնակատարությունը, պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով եւ մեր երկրում հայտարարված արտակարգ դրությամբ, կանցկացվի  առցանց՝ «Իմ սեր Գյումրի» խորագրով․․․:«Աշխարհի ամենահյուրընկալ քաղաքի համար տոնն առանց հազարավոր հյուրերի նշելն, իհարկե, անսովոր կլինի, բայց, համացանցի բոլոր հնարավորություններն օգտագործելով, մենք կարող ենք սեպտեմբերի 5-ը դարձնել տարվա ամենագյումրիական օրը․․․Քաղաքի մարդիկ, քաղաքի նոր ու սիրուն, հին ու պատմական վայրերը, քաղաքի մեղեդին ու գույները՝ առցանց՝ հնարավոր բոլոր հարթակներում․․․»:«Գյումրու օր -2020»-ը՝ առցանց ձևաչափով՝քաղաքապետարանը պատրաստվում է մեկնարկել  սեպտեմբերի_5-ին: