Շիրակի մարզում ստորագրահավաքը շարունակվում է, միացել է նաև սրբազանը

Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին` Շիրակի մարզում շարունակվում է ստորագրահավաքը, ընդդեմ Արցախի էթնիկ զտման և ընդդեմ Արցախը Ադրբեջանի կազմում լինելուն։
Գյումրիում ստորագրահավաքը սկսվել է հունիսի 1-ից։Ստորագրահավաքը Գյումրիում իրականացվում է «Հոկտեմբեր» կինոթատրոնի, Ախուրյանում՝ մշակույթի տան, իսկ Արթիկում՝ ՀՀԿ-ի Արթիկի շրջանային խորհրդի դիմաց։ Այսօր ստորագրահավաք է տեղի ունեցել նաև Ազատանում։
Այս պահի տվյալներով ընդդեմ Արցախի էթնիկ զտման և ընդդեմ Արցախի Ադրբեջանի կազմում լինելուն 1500-ից ավել մարդ է ստորագրել։
Ակցիան իրականացվում է ՀՀԿ-ի նախաձեռնությամբ։Ակցիային միացել է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Կարծիքներ