Արցախի ԱԱԾ-ի նախկին ծառայողները կարող են աշխատանքի անցնել ՀՀ-ում

 Արցախի ԱԱԾ-ի նախկին ծառայողները կարող են աշխատանքի անցնել ՀՀ-ում

Արցախի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին հնարավորություն կընձեռվի աշխատել ՀՀ ԱԱԾ-ում, այդ թվում՝ ավագ սպաներին։

Համապատասխան նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ և ուղարկվեց Ազգային ժողով` հաստատման: