Էմանուել Մակրոնին Իրանում հորդորել են աշխարհագրություն սովորել

Էմանուել Մակրոնին Իրանում հորդորել են աշխարհագրություն սովորել

Իրանի հարավում գտնվող ծոցն ունի միայն մեկ անվանում՝ Պարսից ծոց։ Այս կերպ արձագանքել են Իրանի ԱԳ նախարարությունում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արած հայտարարությանը, որում նա Պարսից ծոցն անվանել էր «Արաբա-Պարսից ծոց», խոսելով այն մասին, որ ֆրանսիական կողմը զորախումբ է ուղարկելու Պարսից ծոց։ Այս մասին հայտնում է «Կրասնայա Վեսնա» պարբերականը։ Իրանական ԱԳ նախարարության խոսնակ Սայեդ Աբբաս Մուսավին թվիթերյան իր էջում մասնավորապես գրել է․ «Ձեր ռազմական ներկայությունը Ծոցում նույնքան սխալ է, որքան ձեր կողմից օգտագործված տեղանունը։ Երկուսն էլ լուրջ սխալ են, սակայն ուղղելի»՝ հորդորելով Մակրոնին ուսումնասիրել աշխարհագրություն։