Անջելինա Ջոլին գրանցվել է ինստագրամում և միացել պայքարին

Անջելինա Ջոլին գրանցվել է ինստագրամում և միացել պայքարին

Հոլիվուդյան դերասանուհի և Աֆղանստանի փախստականների հարցերով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Անջելինա Ջոլին գրանցվել է Ինստագրամում, որպեսզի ուշադրություն հրավիրի Աֆղանստանի վրա:

Նրա էջին արդեն հետևում է 4 մլն մարդ: Որպես առաջին հրապարակում՝ նա զետեղել է աֆղան աղջնակի նամակը: Իր ուղերձում աղջիկը պատմել է տեղի բնակիչների սարսափի մասին, որը «Թալիբան» ահաբեկչական խմբավորման պատճառով ապրում են:

Աղջիկը պատմել է, որ բնակիչների մեծ մասը կորցրել է ապրելու հույսը: «Հենց հիմա Աֆղանստանի ժողովուրդը սոցիալական ցանցերում շփվելու հնարավորությունից զրկվում է: Այդ պատճառով ես եկել եմ Ինստագրամ, որպեսզի ներկայացնեմ այն մարդկանց պատմությունները, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար»,-գրել է դերասանուհին:

Նա պատմել է, որ Աֆղանստանի սահմանին եղել է 20 տարի առաջ՝ սեպտեմբերին։ Ջոլին գրել է, որ այդ ժամանակ էլ հանդիպել է բնակիչների, ովքեր փախչում էին թալիբներից:

«Ցավալի է տեսնել, որ հիմա էլ մարդիկ ստիպված են լքել իրենց տները: Ինչպես բոլոր գործի նվիրյալները, ես կշարունակեմ նրանց օգնել: Հուսով եմ՝ կմիանաք ինձ»,-գրել է դերասանուհին: