Այս դժվարին օրերին զգալի օգնություն է ցուցաբերում նաև Լիդիանը․ «Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ

Այս դժվարին օրերին զգալի օգնություն է ցուցաբերում նաև Լիդիանը․ «Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ

Այս դժվարին օրերին զգալի օգնություն է ցուցաբերում նաև Լիդիանը` թե’ պետական կարիքների համար տեխնիկայի տրամադրմամբ, թե’ հումանիտար օգնությամբ: Այդ մասին ոչինչ չի ասվում, դա տեսանելի է միայն մեր` Ամուլսարի հանքի համայնքների բնակիչներիս համար: Այս շաբաթ Լիդիանը զգալի հումանիտար օգնության փաթեթներ էր բերել մեր համայնքներում ժամանակավոր ապաստանած Արցախի մեր հայրենակիցների համար: Ու սա աջակցության մի փոքր մասն է, միայն այն մասը, որի մասին կարող ենք հրապարակավ խոսել: