Ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ Արտենիում տեղի ունեցած վթարի հանգամանքները պարզելու համար

 Ձեռնարկվում են  քննչական և դատավարական գործողություններ Արտենիում  տեղի ունեցած վթարի  հանգամանքները պարզելու համար

ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը գրում է.

«ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի ունեցած վթարի դեպքի հանգամանքները պարզելու համար: 19:30-ի սահմաններում Արտենի համայնքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով ՊԱԶ մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ 1958 թ. ծնված Հակոբ Գրիգորի Հակոբյանը մահացել է, իսկ մեքենայի մյուս 13 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: