Ցուցարարները փակեցին Մաշտոցի պողոտան
Շարունակվում են «Դիմադրության» շարժման բողոքի անհնազանդության ակցիաները։
Նրանք այս պահին փակել են Մաշտոցի պողոտան և հարող Ամիրյան փողոցները։
«Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով մասնակիցների մի մասը նստել է գետնին։
Ոստիկանությունը կրկին հայտարարում է, որ ակցիայի մասնակիցների գործողություններն անօրինական են և բացեն փողոցը։
Ի պատասխան Իշխան Սաղաթելյանն էլ նշեց. «Ձեր գործողություններն են անօրինական, որ առավոտից բիրտ ու անհամաչափ ուժ եք կիրառում»։
Կարծիքներ