Թուրքիայում փլատակների տակից դուրս է բերվել 39 մարդ․ ավելացել է նաեւ զոհերի թիվը

Թուրքիայում փլատակների տակից դուրս է բերվել 39 մարդ․ ավելացել է նաեւ զոհերի թիվը

Թուրքիայի Դողանյոլ շրջանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով Մալաթիա նահանգում զոհվել է չորս մարդ, Էլյազըղ նահանգում՝ 18 մարդ։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, ըստ «Անադոլուի» փոխանցման։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 39 մարդու։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հնարավոր է զոհերի թիվը ավելանա։

Նշենք, որ երկրաշարժի ուժգնությունը 6,8 բալ էր։