Մարիա Զախարովան անդրադարձել է Ղարաբաղյան իրադրությանը

Մարիա Զախարովան անդրադարձել է Ղարաբաղյան իրադրությանը

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ընթացքում հերթական անգամ անդրադարձ է կատարել Ղարաբաղյան իրադրությանը։ Նա մասնավորապես նշել է, որ հակամարտության գոտում իրավիճակի կանոնավոր կայունացման հասնելու համար պետք է տուժածներին եւ կարիքավորներին մարդասիրական համալիր ծրագիր առաջարկվի։ Զախարովան հայտարարել է, որ հատկապես կարեւոր է եւ օգտակար, որպեսզի օգնության տրամադրմանը միանան նաեւ միջազգային կառույցները։ Զախարովան նաեւ ասել է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում ակտիվորեն աշխատում է ԿԽՄԿ-ին, իսկ ՄԱԿ-ի համակարգի մասնագիտացված գործակալությունները, ՄԱԿ-ի ղեկավարությունը կապի մեջ է գտնվում հայկական և ադրբեջանական կողմերի հետ և շարունակում է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ գնահատման համալիր առաքելության ուղարկման հարցերը։ ՌԴ ԱԳՆ խոսնակը կարեւոր է համարել Ադրբեջանում և Հայաստանում ՄԱԿ-ի թիմերի ջանքերը և աջակցություն հայտնել ՄԱԿ-ի փոխգործակցությանը Բաքվի և Երևանի հետ հումանիտար օգնություն տրամադրելու հարցերով: