Ունենք 16 զոհ, որից 14-ի ինքնությունը պարզվել է․ 8 անձ էլ որոնվում է

Ունենք 16 զոհ, որից 14-ի ինքնությունը պարզվել է․ 8 անձ էլ որոնվում է

Շենք հնարավոր չէ մուտք գործել, վտանգավոր է փրկարարների համար, որոշ հեռավորությունից տեսադիտարկում է արվում։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են դեռ. այս պահի դրությամբ ունենք 16 զոհ, որից 14-ի ինքնությունը պարզվել է։ 8 անձ էլ որոնվում է: Այս մասին քիչ առաջ «Սուրմալուի» տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը։

«Տարածքի համար պատասխանատու անձանց հետ աշխատանքներ են տարվում, որպեսզի շենքի հատակագծով պայմանավորված հարցեր չլինեն։ Փլատակներում ողջ մնացած անձանց գտնելու հնարավորությունը գնալով պակասում է։ Այս պահին գերխնդիրը փլատակների մաքրումն է, որից հետո կանգուն մնացած շենքի խնդիրը պիտի փորձենք լուծել։ Պայթյունի վտանգ չկա, սակայն հնարավոր ծխացող օջախների վտանգ կա»,- հավելեց նա։