«Facebook»-ում նոր ֆունկցիա է գործարկվել

«Facebook»-ում նոր ֆունկցիա է գործարկվել

«Facebook» սոցիալական ցանցում հայտնվել է նախկինում արված հին գրառումները փակելու հնարավորություն ընձեռող ֆունկցիա։ Այս մասին հայտնում է «РЕН ТВ»-ն։ Այսպես, եթե օգտատերը ցանկանում է պահպանել գրառումը, սակայն այն փակել, որպեսզի այլոք չկարդան, կարող է դրանք ուղարկել արխից։

Հին գրառումները ջնջելու համար հարկավոր է դրանք տեղափոխել արխիվ, որտեղից կջնջվեն ինքնաբերաբար երեսուն օր անց։ Բացի այդ, այժմ հնարավոր է արդեն մի քանի գրառում կառավարել միանգամից։ Այսպես որոշակի ժամանակում արված գրառումները, կամ որոշակի խումբ գրառումները որեւէ կոնկրետ անձի կամ իրադարձության մասին, կարելի է խմբավորել, իսկ հետո՝ ջնջել կամ ուղարկել արխիվ։