Ռուսաստանն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գերիների հետագա փոխանակմանը․ Մարիա Զախարովա

Ռուսաստանն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գերիների հետագա փոխանակմանը․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գերիների հետագա փոխանակումը, եթե կողմերի միջեւ նման պայմանավորվածություն ձեռք բերվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, «Մոսկվա-Բաքու» կայքի լրագրողի հարցին ի պատասխան։ «Մենք բազմիցս ենք արտահայտվել այս հարցի հետ կապված։ Գերիների փոխանակության հարցը բոլոր ժամանակներում էլ եղել է բանակցությունների օրակարգում, մասնավորապես, այդ հարցին է նվիրված եղել այս տարվա ապրիլին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՄԽ համանախագահները։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են փոխադարձ հիմքով քայլեր ձեռնարկել, որպեսզի այն անձանց հարազատները, որոնք պահվում են անազատության մեջ հակառակ կողմի տարածքում, կարողանան տեսակցել։ Ինչպես գիտեք Կարմիր խաչի աջակցությամբ այս տարվա հունիսին հայրենիք է վերադարձել Հայաստանի քաղաքացի եւ Ադրբեջանի քաղաքացի։ Մենք ողջունում ենք այդ չափազանց կարեւոր միջոցառումը եւ դիտարկում ենք այն որպես առաջին քայլը, նման ճակատագիր ունեցող անձանց։ Աշխատանքներ են տարվում մյուսների ուղղությամբ էլ։ Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք անխոս, կաջակցենք»,- ասել է Զախարովան։