Վաղն էլ Նիկոլը ձեր համայնք գա, չոքելուց առաջ՝ հիշե՛ք

Վաղն էլ Նիկոլը ձեր համայնք գա, չոքելուց առաջ՝ հիշե՛ք

Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մինչ Այգեզարդ համայնքը  երեկ «փեշքեշ» էիք անում Նիկոլին՝ հիշե՛ք

Երեկ Նիկոլի մարզային տուրնիրի ժամանակ որոշ այգեզարդցիք համայնքը նրան «փեշքեշ» արեցին, պաչեցին, լպստեցին ու կարգեցին ցմահ վարչապետ։ 
Նման չոքած տեսարաններ 2018-ից սկսած ու նաեւ պատերազմից հետո, ու նաեւ այսօր, ու նաեւ վաղը՝ լինելու են միշտ։

Պարզապես, որ վաղն էլ Նիկոլը ձե՛ր համայնք գա, չոքելուց առաջ՝ հիշե՛ք 
Նիկոլը թուրքին է  հանձնել Արցախի 75%-ը։
Նիկոլը   թուրքին է հանձնել  Արցախի 187 գյուղ  եւ 6 քաղաք։
Նիկոլը տեղահանել է 9396 ընտանիք, 38154 քաղաքացու թողել է անտուն։
Նիկոլը թուրքին է հանձնել 107 դպրոց, 17 մանկապարտեզ։
Նիկոլը թուրքին է հանձնել 161 վանք ու եկեղեցիներ։ 
Նիկոլը թուրքին է հանձնել 591 խաչքար։
Նիկոլը թուրքին է հանձնել 39 սրբավայր, բերդեր, ամրոցներ։ 
Նիկոլը թուրքին է հանձնել 4000 պատմամշակութային   կոթող։
Նիկոլը թուրքին է հանձնել  12 թանգարան, 20345 ցուցանմուշ։
Նիկոլը մեղավոր է 5000 զինվորի մահվան եւ 12.000-ի հաշմանդամության համար։
Նիկոլը մեղավոր է հարյուրավոր ռազմագերիների եւ անհետ կորածների համար։

Հ.Գ. գիտեմ, որ ինչ էլ ասեմ՝ շատերը, միեւնույն է, չոքելու են։ Բայց, չոքելուց՝ հիշեք։