Տղաներ և աղջիկներ, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու՞ է ամեն ինչ այդքան վատ

Տղաներ և աղջիկներ, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու՞ է ամեն ինչ այդքան վատ

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գրել է․

«Շարունակում են հերքել ակնհայտը, հրաժարվում են ընդունել մեղքի իրենց բաժինը և ակտիվ ինքնագովազդով փորձում են հերթական անգամ խաբել քաղաքացիներին։
Ու կրկին հիշում ենք ամենաարդիական հարցը՝ տղաներ և աղջիկներ, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու՞ է ամեն ինչ այդքան վատ։
Եթե ձեր բոլոր քայլերը ճիշտ էին, ինչու՞ օգտակար չեղան։
Եթե բարձր եք գնահատում ձեր աշխատողներին, ինչու՞ են նրանք դժգոհ ձեր աշխատանքից։

Եթե այդքան խելացի եք, ինչու՞ են ձեր բոլոր որոշումները չհիմնավորված ու անտրամաբանական։
Եթե գիտեք, թե ինչ եք անում, ինչու՞ եք շաբաթը մեկ փոխում ձեր մոտեցումները։
Եթե տիրապետում եք իրավիճակին, ինչու՞ եք արտակարգ դրություն հայտարարելուց միայն 80 օր հետո գիտակցում, որ մեր քաղաքացինեը այնքան էլ օրինապաշտ չեն։
Եթե բոլորդ ձեր աշխատանքը լավ եք անում, ինչու՞ է էլի վարչապետը իր լայվերով փորձում փրկել իրավիճակը։

Հարգելիներս, պարզապես աշխատեք։ Կարծեմ՝ դուք դրա համար եք աշխատավարձ ու պարգևավճար ստանում»։