Ջրհեղեղից տուժած ագրոբիզնեսին վարկերի գծով տարկետում կտրվի

Ջրհեղեղից տուժած ագրոբիզնեսին վարկերի գծով տարկետում կտրվի

Գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում է ընդգրկված 52 հարց, որից 49-ը չեն զեկուցվում, ևս երեք հարց էլ գաղտնի է հանդիսանում։

Քիչ առաջ պարզ դարձավ, որ ՀՀ հյուսիսային հատվածներում ջրհեղեղից տուժած ագրոբիզնեսին և սննդամթերք արտադրողներին վարկային վճարումների գծով տարկետում կտրվի: Բանկերի հետ համապատասխան պայմանավորվածության մասին որոշումն այսօր հավանության արժանացավ:

Որոշումը տարածվում է ագրոբիզնեսի զարգացման վարկերի վրա, որոնց համար կառավարությունը սուբսիդավորում է տոկոսադրույքները։

Հետաձգման համար դիմող բիզնեսի համար բանկը կկատարի վնասի գնահատում, որից հետո անհատական կարգով մեկ տարվա ընթացքում կորոշի, թե որքան ժամկետով կհետաձգի տոկոսների, մայր գումարի վճարումը կամ վճարումների արտոնյալ ժամանակահատվածը: