«Հրապարակ». Հերթական հաղթանակը դատարանում

«Հրապարակ». Հերթական հաղթանակը դատարանում

«Հրապարակ» օրաթերթը հերթական հաղթանակն է տարել դատարանում։ Մերժվել է Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանի հայցը՝ ընդդեմ թերթի։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը, որով մեզ պարտավորեցրել էին հերքել զրպարտություն համարվող տվյալները, եւ մերժել է Տերտերյանի հայցը։

Հոդվածում անդրադարձել էինք Ղազախստանի Բեստամակ գյուղում ծագած խնդրին, երբ Տերտերյանին պատկանող խոզաբուծարանի շուրջ՝ բերրի հողերում, հիվանդ խոզերի մարմիններ էին թաղել եւ էկոլոգիական խնդիրներ առաջացրել։ Այս հոդվածի կապակցությամբ 2 հայց էր ներկայացվել մեր դեմ․ մեկը՝ Հայկ Տերտերյանի, մյուսը՝ նրա որդու՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, այժմ նիկոլական Մհեր Տերտերյանի կողմից։ Մի գործով հաղթեցինք, երկրորդ հայցով՝ Մհեր Տերտերյանի ներկայացուցիչները երկրորդ նիստն է՝ չեն ներկայանում դատարան։