Դերասաններն անժամկետ նստացույց են սկսել

Դերասաններն անժամկետ նստացույց են սկսել

«Գոյ» թատրոնից դիմաց դերասանները սկսել են անժամկետ նստացույցը, որի մասին երեկ էին հայտարարել։

Թատրոնի ֆեսյբուքյան էջում դերասանները լուսանկար են հրապարակել նստացույցից՝ գրելով՝ օր առաջին։

Հիշեցնենք՝ «Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմը պայքարում է կառավարության որոշման դեմ, որով իրենց թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին են միավորում։

«Գոյ» թատրոնը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը։