Մեսսին հարվածել է մրցակցին․ նա կարող է բաց թողնել մինչեւ 12 հանդիպում

Մեսսին հարվածել է մրցակցին․ նա կարող է բաց թողնել մինչեւ 12 հանդիպում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել մինչեւ 12 հանդիպում, իր մրցակցի գլխին հարվածելու համար։ Այս մասին հայտնում է «AS»-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Աթլետիկի» հետ հանդիպման ժամանակ։ Մեսսիին այդ ժամանակ հեռացրեցին դաշտից՝ խաղի ավարտից ընդամենը մեկ րոպե առաջ։ Հեռացումը դաշտից առաջինն էր մարզիկի համար՝ կատալոնական ակումբում նրա կարիերայի ողջ ընթացքում։ Ներկայումս նրա ոչ սպորտային վարքագիծը քննվում է եւ եթե պարզվի, որ Մեսսին առանց գնդակի մարզկի վրա ագրեսիվ հարձակում է գործել, ապա նա կարող է զրկվել 4-12 հանդիպում մասնակցությունից։