Բացել է Վրաստանի հետ ցամաքային սահմանը 

Բացել է Վրաստանի հետ ցամաքային սահմանը 

Ռուսաստանի իրավական տեղեկատվության ինտերնետ պաշտոնական պորտալում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ համաձայն նոր որոշման, դեպի Վրաստան ցամաքային սահմանով մուտք գործելու համար այլեւս հատուկ հիմնավորումների կարիք չի լինելու։ Ավելի վաղ, Ռուսաստանի եւ Վրաստանի ցամաքային սահմանը հատելու համար պետք էր ապացուցել, թե հատողն ինչ նպատակող է կատարում ուղեւորությունը՝ կրթական, աշխատանքային, բուժման կամ այլ։

Ընդ որում, հարկավոր էր լուրջ պատճառ-հիմնավորում։ Սահմանափակումը մտցվել էր կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։ Նոր որոշմամբ, սահմանափակումները հանվում են Վրաստանի եւ Դոնբասի երկու հանրապետությունների համար։ Ավելի վաղ նույն սահմանափակումները հանվել էին նաեւ Չինաստանի, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի, Մոնղոլիայի, Ղազախստանի եւ Չինաստանի հետ կապված։