Հնարավոր է՝ Ռիբերին տեղափոխվի Ռուսաստան

Հնարավոր է՝ Ռիբերին տեղափոխվի Ռուսաստան

Sport24-ին տված հարցազրույցում ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ Ռիբերիի գործակալը հաստատել է այն տեղեկությունները, որ ռուսական «Լոկոմոտիվը» լրջորեն հետաքրքրվում է ֆրանսիացու ծառայություններով։

«Այո, կա նման բան։ Միակ խնդիրն այն է, որ Ռիբերին Ռուսաստան տեղափոխվելու որոշում կայացնելուց առաջ պետք է խորհրդակցի ընտանիքի անդամների հետ։ Վերջին խոսք ընտանիքին է պատկանում։ Կարծում եմ՝ նրանց համար բարդ է լինելու տեղափոխվել Ռուսաստան։ Մենք առաջարկը ոչ մերժել, ոչ ընդունել ենք։ Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները»,- նշել է ֆրանսիացու գործակալը։