Ադրբեջանի խորհրդարանը կցրե՞ն. ՍԴ-ն քննում է Ալիևի դիմումը

Ադրբեջանի խորհրդարանը կցրե՞ն. ՍԴ-ն քննում է Ալիևի դիմումը

Մեկնարկել է Ադրբեջանի Սահմանադրական դատարանի հատուկ նիստը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նիստին քննարկվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Միլի Մեջլիսի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու վերաբերյալ դիմումը:

Ավելի վաղ համապատասխան դիմումով Ալիևին դիմել էր այդ երկրի խորհրդարանը՝ իշխող կուսակցության նախաձեռնությամբ: