Ներսես Պողոսյանն իր տնից հայտնաբերված հաշիշի համար տուգանք կվճարի. քրգործ չի հարուցվի

Ներսես Պողոսյանն իր տնից հայտնաբերված հաշիշի համար տուգանք կվճարի. քրգործ չի հարուցվի

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է փոքր քանակությամբ հաշիշ։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

«Հրապարակ»-ին հայտնաբերված հաշիշ վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին փոխանցեցին, որ քրգործ չի հարուցվի. «Բնակարանում հայտնաբերվել է հաշիշ, սակայն հայտնաբերված զանգվածը զգալի չափի չէ, որի համար նախատեստված է վարչական տուգանք»։

Ավանի փոխթաղապետն էլ հրաժարվում է հայտնաբերվածի վերաբերյալ մեկնաբանություն տալ։

Հիշեցնենք՝ շուրջ մեկ ամիս առաջ ոստիկանները Ներսես Պողոսյանի գրպանում կաթուցիչ էին հայտնաբերել։ Դեպքը տեղի էր ունեցել Ոստիկանության ուժեղացված ծառայության ժամանակ։

Այդ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։