«Յուվենտուսում» հետաքրքրված են «Բավարիայի» երկու մարզիկներով

«Յուվենտուսում» հետաքրքրված են «Բավարիայի» երկու մարզիկներով

Իտալական «Յուվենտուսը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է ամրացնել իր թիմային կազմը՝ «Բավարիայի» պաշտպան Կորենտեն Տոլիսոյով եւ հարձակվող Ջոշուա Զիրկզեով։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։ Ներկայումս խոսվում է լիարժեք տեղափոխման մասին։

26-ամյա ֆրանսիացի մարզիկ Տոլիսոն «Բավարիա» տեղափոխվել է «Լիոնից»՝ 2017 թվականին։ Ներկա սեզոնին նա 17 խաղի է մասնակցել եւ խփել մեկ գոլ։ Transfermarkt-ը նրան գնահատում է 25,5 միլիոն եվրո։ 19-ամյա հոլանդացի Զիրզկեն ներկա սեզոնին ինը խաղի է մասնակցել եւ երկու արդյունավետ փոխանցում հեղինակել։