Մաքրեք լյարդն ու պայքարեք որովայնի ավելորդ ճարպերի դեմ

Մաքրեք լյարդն ու պայքարեք որովայնի ավելորդ ճարպերի դեմ

Երբ որևէ օրգան սկսում է վատ աշխատել, այդ դեպքում տուժում է մեր ամբողջ մարմինը՝ լինի լյարդը, երիկամները, թե սիրտը, քանի որ դրանք բոլորը նպաստում են մեր մարմնի ընդհանուր գործունեությանը:

Լյարդը պատասխանատու է արյունից տոքսինները վերացնելու համար, հետևաբար, երբ դրա գործառույթը պատշաճ կերպով չի իրականացվում, մենք կարող ենք տառապել հազարավոր խնդիրներից, որոնք առաջացել են թունավոր միացությունների և թափոնների կուտակման հետևանքով: Լյարդն ունակ է ինքնուրույն բուժվելւ, բայց երբ սննդակարգը անառողջ է, այդ գործընթացը շատ դժվարությամբ է տեղի ունենում, քանի որ կան բարդ միացություններ, որոնք չեն կարող վերամշակվել, ինչպիսիք են ալկոհոլային ըմպելիքները, քաղցրավենիքն ու անառողջ սնունդը:

Անվնաս մեթոդներ,  որոնք բարելավում և հեշտացնում են գործընթացը:Երիցուկի թեյ:Պատրաստել երիցուկի թեյ և խմել այն քնելուց առաջ, դա կօգնի քնել ավելի հանգիստ, կմաքրի ու կբարելավի լյարդի աշխատանքը:Կոճապղպեղի և կիտրոնի ջուր:Կտրել մի կտոր կոճապղպեղ և կես կիտրոն, եռացրած ջուր  ավելացնել, հինգ րոպե եփել, որից հետո թողնել թրմվի: Խմել  մեկ բաժակ՝ ամեն երեկո, երկու շաբաթվա ընթացքում:Վարսակի ալյուր:Թրջել մեկ բաժակ վարսակի ալյուրը յոթ ժամ, ապա քամել և լցնել բլենդերի մեջ, ավելացնել մեկ ճաշի գդալ դարչին և մի բաժակ ջուր: Խմել տաք պատրաստուկը ամեն երեկո։ Վարսակի ալյուրի մանրաթելը կբարելավի  մարսողական համակարգի գործընթացները: