Թեոդոսիայի հայկական եկեղեցու մոտ շինարարական աշխատանքներ են, քանդվում է հայկական գերեզմանատունը

Թեոդոսիայի հայկական եկեղեցու մոտ շինարարական աշխատանքներ են, քանդվում է հայկական գերեզմանատունը

Kafanews.com-ը գրում է, որ պղծվում է Թեոդոսիայի հայկական գերեզմանատունը։ Ըստ պարբերականի հաղորդման, նոյեմբերի 29-ին Թեոդոսիայի Ս Գեւորգ եկեղեցու մոտ աշխատել է բուլդոզեր։ Այն երթեւեկել է հայկական գերեզմանատան տապանաքարերի վրայով։ Տեղի սրտացավ բնակիչները փորձել են թույլ չտալ, սակայն բուլդոզերի վարորդը հորդորին պատասխանել է բացասաբար։ Տեղի դիսպետչերական-հերթապահ միասնական ծառայությունը այս մասին ոչինչ չի իմացել, սակայն իրազեկել է քաղաքի ադմինիստրացիային, որից հետո էլ տեղի Հայ համայնքն է իրազեկվել։ Համայնքը մտադիր է առաջիկայում հավաք ձեռնարկել մշակութային ժառանգության մաս հանդիսացող կոթողի մոտ։