Համաշխարհային առաջնորդները քննարկել են Լեհաստանի միջադեպը․ Բայդենի հայտարարությունը

Համաշխարհային առաջնորդները քննարկել են Լեհաստանի միջադեպը․ Բայդենի հայտարարությունը

Բալիում ավարտվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և համաշխարհային առաջնորդների հանդիպումը՝ կապված Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի հետ։

Հանդիպումից հետո Բայդենը լրագրողներին ասել է, որ նախնական տեղեկատվությունը վիճելի է դարձնում այն պնդումները, թե Լեհաստանում ընկած հրթիռը արձակվել է Ռուսաստանից։ Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն՝ քննարկելու Լեհաստանի արևելքում տեղի ունեցած պայթյունը և դաշինքի հետագա քայլերը։

Գագաթնաժողովի կազմակերպիչները լրագրողներին հայտնել են, որ G20-ի գագաթնաժողովի ծրագիրը մի քանի ժամով հետաձգվել է Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հանդիպման պատճառով։