Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ն առաջիկայում հայտարարություն կանի

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ն առաջիկայում հայտարարություն կանի

Օգոստոսի 27-ին ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով բերման էին ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։ 

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ լրագրողներին ասել էր, որ խոսքը միլոնավոր դոլարների մասին է։

Խաչատրյանի պաշտպանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Իսկ ԱԱԾ-ից Խաչատրյանների նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցի վերաբերյալ ասացին, որ տեղեկատվություն չունեն․ «Տեղեկատվություն չունեմ ձեզ փոխանցելու։ Բայց, երբ կհստակեցվի, առաջիկայում հայտարարությամբ հանդես կգանք։ Այս պահին տեղեկություն չունենք։ Նախաքննական մարմինն այս պահին  տեղեկատվություն չի տրամադրում»։