Ալիևին ի՛նքն է շնորհել 92 տոկոս հաղթանակը 

Ալիևին ի՛նքն է շնորհել 92 տոկոս հաղթանակը 

Ադրբեջանի ընտրությունների արդյունքը անմիջական կախված է Հայաստանի հետ։ Դա նույնիսկ կույրը կարող է ասել՝ Իլհամ  Ալիևին նման հաղթանակ շնորհեց մեր իշխանությունը։ Ադրբեջանը  նույնիսկ երազում չէր կարող Արցախը տեսնել հայաթափված, հուսահատ, նրա ղեկավար կազմը, հերոսները ձերբակալված։  Նույնիսկ ամենավառ երևակայության տեր Ադրբեջանը չէր կարող մտածել, որ կգա ժամանակ, երբ Ալիևի ընտանիքը կքվեարկի Ստեփանակերտում։

Իսկ Հայաստանում բնավորվելը պատկերացնու՞մ էին, Հայաստանի՝ գետը բերած գաթայի պես ուտելը պատկերացնու՞մ էին ։

Նիկոլ Փաշինյանն իր հազարերորդ փաստերի կողքին կարող է դնել նաև այս փաստը՝ ինքը Ալիևին կանգնեցրեց հաղթողի պատվանդանին։ Բայց ինչու՞ Փաշինյանը չի շտապում շնորհավորել Ալիևին։  Պարզից էլ պարզ է, ինքը ևս գիտակցում է, որ Ալիևին ինքն է շնորհել հաղթանակը և շուտ շնորհավորելը վատ արձագանք կունենա հանրության շրջանում։ Բայց կշնորհավորի՜, չկասկածեք․․․