Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունները չեն հաստատվել

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունները չեն հաստատվել

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը: Որոշում է կայացվել  մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ: 

Որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատման տալ: Այս մասին «Հրապարակ»-ին հայտնում են գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մենք գրել էինք՝ ՀՔԾ-ն առաջիկայում կարճելու է Արա Բաբլոյանին եւ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մի մասը՝ իշխանությունը յուրացնելու՝ Քրօր․ 300-րդ հոդվածով։ Հիշեցնենք, որ նրանց 2 մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը յուրացնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։