Իրանը Հյուսիսային Կորեային խորհուրդ է տվել չվստահել ԱՄՆ-ին

Իրանը Հյուսիսային Կորեային խորհուրդ է տվել չվստահել ԱՄՆ-ին

Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաքչին հյուսիս-կորեական պառլամենտական պատվիրակության հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հորդորել է Փհենյանը ներկայացնող պատվիրակության անդամներին չվստահել Միացյալ Նահանգներին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «ԱՄՆ-ին, ինչպես Միջուկային գործարքի համաձայնագրից միակողմանիորեն դուրս գալով, այնպես էլ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում ցույց տվեց, որ վստահության արժանի չէ»,- ասել է փոխնախարար Արաքչին, հավելելով, որ ամերիկացիների հիմնական զենքը այնպիսի անկախ պետությունների համար, ինչպիսին Իրանն ու Հյուսիսային Կորեան են, սանկցիաներն են, որոնք չեն կարող ծնկի բերել երկու պետությունների ոգին։