Քննվում է Վահե Նիկոյանին կալանավորելու միջնորդությունը

Քննվում է Վահե Նիկոյանին կալանավորելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր 19։00-ին քննվելու է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին կալանավորելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդության քննությունը։

Նշենք, որ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Վահե Նիկոյանը փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «Սանիթեք» ընկերությանը վճարել է ավելի քան 3 մլրդ դրամ։