Ադրբեջանի նավթային եկամուտները կտրուկ նվազել են

Ադրբեջանի նավթային եկամուտները կտրուկ նվազել են

Այդ մասին գրում է «Թուրանը»՝ հղում անելով մաքսային մարմինների հրապարակած տվյալներին: Այսպես, ընթացիկ տարվա յոթ ամիսներին Ադրբեջանն արտահանել է շուրջ 19,5 միլիոն տոննա «հում» նավթ, որի ընդհանուր արժեքը 6,4 միլիարդ դոլար է, որը  33 տոկոսով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ընդհանուր առմամբ անցած ամիսներին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատվել է մոտ 20 տոկոսով:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է բյուջեում փոփոխությունների կառավարության նախաձեռնությունը, որով դեֆիցիտը կրկնապատկվել եւ հասել է շուրջ երեք միլիարդ դոլարի: Անկախ տնտեսագետները դա համարում են բյուջեի «ոչ հրապարակային սեկվեստր»: