Մթնոլորտը ֆեյսբուքյան տիրույթում նման է անզորության ու խուճապի

Մթնոլորտը ֆեյսբուքյան տիրույթում նման է անզորության ու խուճապի

Ստելլա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես լավ չեմ հասկանում էն մթնոլորտը, որը հիմա տիրում ա ՖԲ հայկական տիրույթում. Շատ նման ա անզորության ու խուճապի. Նախ`

1) ինքը հրաժարական չի տալու, մի պահանջեք, մեծագույն ցանկության դեպքում էլ տերերը չեն թողնի

2) Ադրբեջանցիները քուջուջ են անում մեր ՖԲ տիրույթը ու էս ողբը, սուգը, լաց կոծն ու պանիկան քցում իրենց ֆորումներ ու բարձրացնում իրենց հոտի «դուխը»

3) Հայկական բանակի զինվորի վրա ես երբեք չեմ կասկածել, մի 18 տարեկան տղան 10 գեներալ արժի. Դուք էլ մի կասկածեք, լաց կոծի տեղ ուժ տվեք էդ տղեքին

4) Այո, իրավիճակը բարդ ա, իսկ ո՞վ էր ասում, որ պետք ա հեշտ լինի, երբ երկիրդ քայլ առ քայլ գնում ա անդունդ։ Դրանում կա նաև մեր մեղքը, ժամանակին շատերին այդ անդունդը նետելու կամք ու ուժ չենք ունեցել։ Բայց ոչինչ, սա էլ կհաղթահարենք։

Եղեք պինդ, ադրբեջանցին պետք ա տեսնի մենակ մեր միջնամատը, ոչ թե խուճապն ու ողբը»։