«Հայերը՝ Բաքվում»․Բաքվում «հայավարի պահողները» ադրբեջանցիներ են

«Հայերը՝ Բաքվում»․Բաքվում «հայավարի պահողները» ադրբեջանցիներ են

Ադրբեջանական Haqin.az լրատվականը տեղեկացնում է, որ նախորդ օրը մի խումբ մարդիկ Բաքվի փողոցներում մեքենաներ վարելիս միացրել են հայկական երգեր և ներկայացել որպես երևանցիներ։

Այս տեսանյութերն անմիջապես տարածվել են սոցիալական ցանցերում և լայն հնչեղություն է ստացել ու վրդովմունք առաջացրել։ Տեսանյութերից մեկի տակ գրված է․«Ահա թե ինչպես են հայերը տժժում Բաքվում»։

Ադրբեջանի իրավապահները պարզել են այդ անձանց ինքնությունները։ Նրանք ադրբեջանցիներ են, որոնք Բաքու էին եկել Վրաստանից՝ այնտեղ հարսանիքի մասնակցելու նպատակով։