Հայտնի է՝ երբ է անցկացվելու ամառային զորակոչը

Հայտնի է՝ երբ է անցկացվելու ամառային զորակոչը

Հայաստանի Հանրապետությունում ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Հայտարարել 2024 թ. ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2024 թ. հունիսի 30-ը ներառյալ»,– նշված է որոշման մեջ: