Թուրքական ընկերությունները Ղարաբաղում ներդրել են 1 միլիարդ դոլար 

Թուրքական ընկերությունները Ղարաբաղում ներդրել են 1 միլիարդ դոլար 

Համաձայն ադրբեջանական մեդիայում շրջանառվող հրապարակումների, ներկայումս 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի հսկողության տակ անցած ԼՂ տարածքներում գործում է թուրքական երեսուն ընկերություն։

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան գլխավոր առեւտրային խորհրդական Յագուբ Սեֆերը հայտարարել է, որ ներկայումս թուրքական ընկերությունները Ղարաբաղում ներդրել են ու ներդրվելու են դեռ ոչ պակաս, քան 1 միլիարդ դոլար։ Caspian Energy Forum ֆորումի ժամանակ, որն անցկացվում է Բաքվում, նա նաեւ ասել է, որ սպասվում է լուրջ տուրիստական հոսք Թուրքիայից՝ դեպի Ադրբեջան։