ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Բարձրագույն կրթության և 
գիտության մասին» օրինագծին. այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 6-ին կայացած նիստում քննարկվել և դրական եզրակացություն է տրվել

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ հարակից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթին։ Նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Ըստ օրենքի նախագծի՝ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու 
նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը»,- ասել է Վ. Դումանյանը:

Նախարարը նշել է, որ պետբյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը 
կբաշխվեն ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող և սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի 
ընդունելության մրցույթին:

«Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր 
բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացածդիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, որում ցանկանում են ստանալ բարձրագույն 
կրթություն: Բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի 
պարտադիր քննությունը»,- ընդգծել է նախարարը:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ հարակից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը դրական եզրակացությամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: