Ո՞վ էր զոհված զինվորը․ ինչու՞ են լռում

Ո՞վ էր զոհված զինվորը․ ինչու՞ են լռում

Ես սա չէի կարող չգրել։ Եվ ինչու՞ դա չբարձրաձայնվեց։ Հանրությունը կարող էր  չիմանալ, թե ով էր Երասխում զոհված զինվոր Արշակ Սարգսյանը, բայց համապատասխան մարմինները, որ նրան բանակ էին կանչել ու տարել, գիտեին, չէ՞։ Գիտեին, որ աշխարհի գավաթակիր է Արշակը ու լռու՞մ էին։ Ինչու՞։ Այդ ինչուի պատասխանը թողնում եմ յուրաքանչյուրիդ։ Մեր բաղի միջի ամենաշքեղ վարդերն են գլխատվում։ 

Ու մեկ էլ մի բան, որ անսահման ցավ պատճառեց ինձ։ Արշակը, ինչպես հաղորդեցին ինձ, Նիկոլին հավատում էր ու նրա գրառումների մեծ մասը նրա խոսքի տարածումն էր։ Կարդացի երիտասարդի գրառումները  ու ցավ զգացի։ Միայն ուզում եմ ասել՝ Նիկոլ, աշխարհի գավաթակիրը հավատում էր քեզ։ Ու դեռ ինչքա՜ն մոլորյալներ են հավատում քեզ ու իրենց կյանքով հատուցում։

Զոհվածի էջում ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի խոսքն էր՝ այսուհետ ՀՀ նախագահի կողմից ՀՀ քաղաքացի շնորհված ցանկացած մարզիկ կազատվի զինվորական ծառայությունից։