Գներն ավտոշուկայում թանկացել են

Գներն ավտոշուկայում թանկացել են

2019 թվականին Հայաստան ներկրված ավտոմեքենաները արդեն սկսում են վաճառվել։ Մինչ շատերը  հայերի՝ ղազախներին ավտոմեքենա վաճառելու դարաշրջանն ավարտված էին համարում, ավտոշուկայում այսօրվա դրական տեղաշարժը պայմանավորում են հենց ղազախների հետ, որոնք նորից գալիս են Հայաստան «ավտո առնելու»։

«Այո, կա այդպիսի բան, ակտիվություն նկատվում է, բայց դա վերածել հստակ տվյալների, չենք կարող, քանի որ ինքը՝ շուկան, բավականին անկազմակերպ ձևով է գործում։ Մեքենա գտնելուց սկսած մեզ մոտ խնդիրներ կան, պիտի սկսես այն հին ձևերով ման գալ, որ մի մեքենա գտնես, մինչդեռ ցիվիլ երկրներում կան շատ ավելի արդյունավետ ձևեր»,- անդրադառնալով թեմային՝ «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախկին փոխնախագահ Գեւորգ Հովհաննիսյանը։

«Երկու օր առաջ անձամբ էի գնացել ու ուզում մեքենա գնել ու նկատեցի, որ թանկացում ասվածը մոտավորապես 15 % է, այո, մոտավորապես այդքան է թանկացել։ Այսինքն՝ 4000 դոլարանոց ավտոմեքենան մոտավորապես թանկացել է 650-700 դոլարով։ Պարզ բանաձև է գործում՝ առաջարկ, պահանջարկ։ Առաջարկվում է տրանսպորտային միջոց, գնողները կան ու ես կարծում եմ , որ այն տրանսպորտային միջոցները, որոնք տևական ժամանակ ուղղակի մնացել էին շուկայում, որոշակիորեն սպառվել են։ Շուկան ինքնին բազմաշերտ բնույթ կրող երևույթ է ու կարծում եմ, որ բենզինային ու դիզելային վառելիքով աշխատող տրանսպորտային միջոցների պահանջարկը աստիճանաբար սկսելու է նվազել, որովհետև գիտությունը զարգանում է , իսկ դրան զուգահեռ իրենց արդեն գերակա դիրքն են ամրապնդում  էլեկտրոմոբիլները»,- ասաց Հովհաննիսյանը։

«Այս առումով հենց ուզում եմ մի շատ ուշագրավ բան ասել։ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ էինք հանդիպել։ Մենք առաջարկեցինք ավտոարտադրության ավելի առաջատար տեխնոլոգիաներ կիրառել, որովհետև Հայաստանում դրա համար իրոք կան մասնագետներ, բայց Անանյանը մեզ ասաց՝ դուք մեզ ուղղություն ցույց մի տվեք, վճարեք հարկերը, իսկ մենք կմտածենք ոլորտը ոնց զարգացնենք։ Եվ դա այն դեպքում , որ մենք հստակ առաջարկով էինք հանդես եկել, ֆինանսական միջոցների տեղից սկսած ամեն ինչ ցույց էինք տվել։ Բայց չարեցին, դրա համար էլ արտադրող երկրի փոխարեն՝ այդպես էլ մնացինք սպառող երկիր։ Այո, այդ խոսքերը անձամբ Անանյանն է աեել։ ՊԵԿ- ը ոչ հայկական կառույց է՝ իր բոլոր աշխատողներով հանդերձ։ Նրանց հետ ինչ խոսում ես, պիտի ձայնագրես, որ հետո կարողանաս ապացուցել, բայց ինձ մի չորս անգամ ստուգեցին, թույլ չտվեցին հեռախոսս բարձրացնեմ, որ ես ֆիքսեմ այդ խոսքերը։ Ես իմ հարցը տալուց առաջ էլ գիտեի նրա պատասխանը»,- հավելեց Գևորգ Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ այլևս «Ավտոներկրեղների պաշտպանության լիգայի» փոխնախագահը չէ։

«Ինքը որպես կառույց իր արդարացվածությունը ցույց չտվեց։ Այսինքն՝ կառույցը չկարողացավ մոբիլիզացիա անել՝ կառավարման ոլորտ և այլն։ Ես հասկացա , որ իշխանական որոշ պատգամավորներ հետապնդում են իրենց շահը։ Կոնկրետ Նիկոլայ Բաղդասարյանը ցանկանում էր նոր ավտոշուկա բացել մեկ այլ վայրում ու մրցակցել ներկայիս ավտոշուկայի հետ։ Իսկ ես նման բիզնեսների մեջ չեմ եղել, չկամ ու ինձ չեմ էլ պատկերացնում։ Այո, այդպիսի քննարկումներ են եղել ու թե լիգայից, թե իրենցից ինձ չեն հրավիրել, բայց հետո երբ իմացա, ասացի՝ կարողանում եք քննարկել, գնացեք ինքնուրույն էլ քննարկել։