Այս շղթայում ցանկացած պարագայում մի տուժող կա

Այս շղթայում ցանկացած պարագայում մի տուժող կա

Իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Կարմիր գծերը» վերացնել խոստացած իշխանությունը «կարմիր գծերի» վճարը թանկացնում է 1 ժամի համար 300%-ով, 1 օրվա համար` 400%-ով, մեկ շաբաթվա համար` 500%-ով, մեկ ամսվա համար` 800%-ով, մեկ տարվա համար` մոտ 1300%-ով:
Հուսով եմ` գոնե մտածել են տուգանքի չափը ևս բարձրացնել, որպեսզի 5 հազար դրամ տուգանվելը ավելի շահավետ չդառնա:
Բայց այս շղթայում ցանկացած պարագայում մի տուժող կա` Հայաստանի Հանրապետության հպարտ, «գլխում աղքատությունը հաղթահարած», ԱՅՈ´, «դուխով» ու տուգանքի մատերիալ դարձած քաղաքացին:
Կեցցե այն...ինչ այդպես էլ չեկավ»: