Աբովյանում ակտիվ ընտրություններ են ընթանում 

Աբովյանում ակտիվ ընտրություններ են ընթանում 

Որպես 29/21 ընտրատեղամաս գործող Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցում բավականին ակտիվ մասնակցություն կա, նույնիսկ հերթեր են գոյացել։

10:06 դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 1864-ից 181-ն արդեն քվեարկել է։ 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Նարինե Քոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ խախտումներ դեռևս չեն արձանագրել: