Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 174 մարդ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 174 մարդ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 174 մարդ։ Վարակվածների թիվն ավելացել է 8915-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 362 342 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3807։ Մեկ օրում առողջացածների թիվը կազմում է 12 331 մարդ, իսկ ընդհանուր առողջացածների թիվը 131 129 է։

Մայիսի 26-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 5 590 358 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը կազմել է 347 907 մարդ, բուժվածներինը՝ 2 366 574 մարդ։